211652_close_icon

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ չի հղել Իրանի ղեկավարությանը. Սպիտակ տուն

views-count1200 դիտում article-date 16:41 01-07-2015
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այն տեղեկատվությունը, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոչ վաղ անցյալում նամակ է հղել Իրանի ղեկավարությանը, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն` հղում անելով «Bloomberg» գործակալությանը, ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Օբաման նամակ է հղել Իրանի իշխանություններին՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ: Նամակի հասցեատերը Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին է: Ներկայումս Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում տարվող բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Նմանատիպ նյութեր