211652_close_icon
views-count1340 դիտում article-date 11:35 07-11-2014

Բարաք Օբաման նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Նամակում ԱՄՆ-ի նախագահն առաջարկում է միասին քննարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ուղիները: Reuters-ի փոխանցմամբ՝ նամակն ուղարկվել է հոկտեմբերիմ, սակայն այդ մասին նոր է հայտնի դարձել: Սա արդեն 4-րդ նամակն է, որն Օբաման հղում է Իրանի ղեկավարությանը: Սեպտեմբերին Իրանի իշխանությունները կրկին հրաժարվել էին ԱՄՆ-ի նախագահի հերթական նամակին արձագանք տալ:

Նմանատիպ նյութեր