211652_close_icon
views-count3165 դիտում article-date 18:29 01-07-2015

Այսօր առաջին անգամ Արտաշատ մտա որպես Արտաշատի քաղաքապետ. Արգամ Աբրահամյան

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր ես առաջին անգամ Արտաշատ քաղաք մտա որպես Արտաշատի քաղաքապետ: Մոմ վառեցի Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում, խնդրեցի Աստծո օրհնությունը և գնացի քաղաքապետարան: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի համաքաղաքացիներին` այս բարձր վստահության և պատասխանատվության համար: Շնորհակալ եմ նախկին քաղաքապետերին` իրենց կատարած աշխատանքի համար: Գիտակցելով պատասխանտվության մեծ բաժինն ու ծանոթ լինելով քաղաքում առկա խնդիրներին` անցնում եմ Արտաշատի քաղաքապետի պարտականությունների կատարմանը: Սիրելի՛ արտաշատցիներ, հարգելի՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, [url=https://www.facebook.com/profile.php?id=100009853382232]ֆեյսբուքյան իմ էջի[/url] միջոցով շարունակելու եմ ներկայացնել իմ աշխատանքներն ու Արտաշատում առկա խնդիրները, լինելու եմ հնարավորինս օբյեկտիվ և բաց: Հուսով եմ` կլինեմ ձեր ուշադրության կենտրոնում սիրելի լրատվամիջոցներ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր