211652_close_icon
views-count4192 դիտում article-date 10:37 02-07-2015

Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, վերջին շրջանում սկսել է ավելի ընդլայնել իր բիզնես գործունեությունը. ՉԻ

««ՉԻ» տնղեկություններով՝ Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, վերջին շրջանում սկսել է ավելի ընդլայնել իր բիզնես գործունեությունը: Նա Արշակունյաց պողոտայում նոր ՍԱՍ սուպերմարկետների ցանց է կառուցում, և արդեն տևական ժամանակ է շինարարական աշխատանքներ են ընթանում: Ծրագրի համաձայն` մինչև աշուն նոր սուպերմարկետը կսկսի աշխատանքները: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ՍԱՍ ընկերությունը շինարարական աշխատանքները պատճառաբանելով, ամիսներով ուշացնում է մյուս սուպերմարկետների աշխատակիցների աշխատավարձերը: «ՉԻ»-ն փորձեց լուրի իսկությունր ճշտել «ՍԱՍ գրուպից»: Այնտեղից մեզ ասացին, որ չեն կարող հարցին պատասխանել, քանի որ տեղյակ չեն: «Այդ մասին ոչ մի կամենտարիա անել չեմ կարող»,- հայտարարեց ՍԱՍ ընկերության լրատվության պատասխանատուն»,– գրում է թերթը:

Նմանատիպ նյութեր