376372 դիտում
21:38 21-05-2021
Դուբայում գողացել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ին պատկանող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի անվտանգության պետի դրամապանակը, որում եղել է խոշոր չափի գումար, այդ թվում՝ 10 հազար դոլար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արաբական Միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքում թալանել են հայտնի գործարար, «ՍԱՍ Գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի ՍՊԸ-ի անվտանգության պետ Արսեն Կարապետյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանից հափշտակել են դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, խոշոր չափի ՀՀ դրամ և Երևանում հայտնի բենզալցակայաններից մեկի լիցքավորման համար եղած մոտ 400 լիտրի բենզինի կտրոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ժամը 09:50-ի սահմաններում Նոր Նորքի ոստիկանություն էր ահազանգել Երևանի բնակիչ, 36-ամյա Արսեն Կարապետյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 00:20-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ավետիսյան փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Porsche մակնիշի 78 PP 007 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները գողացել են:
Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը ոստիկաններին հայտնել էր, որ ինքը «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի անվտանգության պետն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր
215449 դիտում
21:41 11-02-2021
Երևանում թալանել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ին պատկանող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի անվտանգության պետի Porsche-ը
134143 դիտում
20:32 14-07-2021
Երևանում թալանել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ի Արշակունյաց պողոտայում գործող «ՍԱՍ Գրուպ»-ը