211652_close_icon
views-count2510 դիտում article-date 13:40 02-07-2015

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել բրիտանական ԱԳՆ-ին՝ կապված Բակո Սահակյանի՝ Լոնդոն կատարելիք այցի հետ

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել այդ երկրում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիղը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Apa գործակալությունը, պատճառը Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Մեծ Բրիտանիա կատարելիք այցն է: Դեսպան Սիդդիղին հանձնվել է նոտա, որում ադրբեջանական իշխանություններն իրենց բողոքն են արտահայտում ԼՂՀ նախագահի ծրագրված այցի կապակցությամբ: Նշենք, որ հուլիսի 8-ին Բակո Սահակյանը պետք է մասնակցի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) տեղի ունենալիք միջոցառմանը: «Նման դեպքերը չեն համապատասխանում Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև գոյություն ունեցող բարեկամական և ռազմավարական հարաբերությունների ոգուն և ընդունվում են որպես քայլ՝ ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր