5259 դիտում
16:25 05-09-2018
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Դեն Բիլզերյանի արցախյան այցի հետ կապված
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին՝ կապված ամերիկահայ աստղ Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ։
Ինչպես հայտնում է Интерфакс-Азербайджан-ը, Գիլը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել ԱՄՆ պետքարտուղարությանը հասցեագրված բողոքի նոտան։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը «լուրջ քայլ է ակնկալում» ամերիկյան կողմից Բելզերյանի հարցում։
Բողոքի նոտայում պաշտոնական Բաքուն ընդգծել է, որ Բիլզերյանն Արցախ է մեկնել Հայաստանի տարածքով, ինչով «խախտել է Ադրբեջանի միգրացիոն օրենսդրությունը», բացի այդ, նա «անօրինական կերպով» զենք է ձեռք բերել այնտեղ ու ցուցադրական կրակ բացել դրանից։
Ադրբեջանի ԱԳՆ-ի կարծիքով՝ Բիլզերյանի «անպատշաճ» հայտարարություններն Ադրբեջանի հասցեին «հակասում են ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների ոգուն»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով։ Բիլզերյանն էլ արձագանքել էր Ադրբեջանի որոշմանը և Twitter-ի իր էջում գրել, որ եթե ադրբեջանցի պաշտոնյաներն Ինտերպոլի միջոցով ձերբակալեն իրեն, դա վատ կավարտվի նրանց համար: Ամերիկահայը People ամսագրին պատմել էր, որ ադրբեջանական իշխանությունները Հայաստան այցելած իրենց խմբից միայն իր նկատմամբ են հետախուզում հայտարարել:
Նմանատիպ նյութեր
2510 դիտում
13:40 02-07-2015
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել բրիտանական ԱԳՆ-ին՝ կապված Բակո Սահակյանի՝ Լոնդոն կատարելիք այցի հետ
1719 դիտում
19:02 06-07-2022
Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի հետ
18669 դիտում
13:14 30-08-2018
Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար. Tert.am
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան