211652_close_icon
views-count1260 դիտում article-date 22:06 02-07-2015

Թուրքիայուոմ աշակերտներին այսուհետ չի թույլատրվի դպրոցի շենքում գտնվելու ժամանակ օգտվել Facebook-ից

Թուրքիայի կրթության նախարարության որոշմամբ թուրքական դպրոցներում աշակերտներին այսուհետ չի թույլատրվի շենքում գտնվելու ժամանակ առանց ուսուցչի համաձայնության գրառումներ անել, նկարներով ու տեսանյութերով կիսվել Facebook սոցիալական կայքում: Իսկ ավագ դպրոցների այն աշակերտները, ովքեր կփորձեն ծաղրել, վիրավորել կամ ստորացնել հաստատության աշխատողներին և համապատասխան տեսանյութը կամ լուսանկարը կներբեռնեն սոցկայքում, ժամանակավորապես կհեռացվեն դպրոցից։ Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը, արգելքը ոտնահարող աշակերտները կուղարկվեն դպրոցում կարգապահական հարցերով զբաղվող հատուկ խորհրդի անդամների մոտ:

Նմանատիպ նյութեր