211652_close_icon
views-count80941 դիտում article-date 16:07 02-07-2015

Որ հայուհու սերն էր 35-ամյա վրացի «օրենքով գողին» ամիսներ առաջ բերել Հայաստան, որտեղ են ծանոթացել, ինչու ամիսներ անց նրա առաջ Հայաստանից հեռանալու պահանջ դրվեց եւ ինչ պահանջով է դիմում նրա հղի կինը. ԲԱՑԱՌԻԿ

Ապրիլի 30-ին Երևանի Աբովյան փողոցից Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էր բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, «օրենքով գող», 35-ամյա Լուկա Ալանիձեն, իսկ մայիսին նրան պարտադրեցին հեռանալ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձեց պարզել, թե որն է եղել նրա՝ Հայաստան գալու պատճառը եւ ինչու է արտաքսվել: Պարզվել է, որ Ալանիձեի՝ Հայաստան գալու եւ այստեղ հաստատվելու պատճառը մեր հայրենակցուհին է եղել, ում հարսանիքներից մեկի ժամանակ տեսել է, սիրահարվել ու եկել է Հայաստան՝ նրա հետ ընտանիք կազմել: Այս պատմության անհայտ եւ հայտնի էջերի մասին զրուցեցինք «օրենքով գող» Լուկա Ալանիձեի կնոջ՝ Հեղինե Ղազարյանի հետ: Նրա հետ ունեցած մեր բացառիկ զրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]-Ձեր ամուսնուն՝ Լուկա Ալանիձեին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը ապրիլի 30-ին Երևանի Աբովյան փողոցից բերման ենթարկեց, ինչը մեծ հնչեղություն ստացավ: Ի՞նչ հիմքերով էին նրան բերման ենթարկել եւ այսօր որտե՞ղ է գտնվում ձեր ամուսինը: [/b] -Ամուսինս 5 ամիս էր, ինչ ապրում էր Հայաստանում: Նրան բերման էին ենթարկել՝ որպես օրենքով գողի: Հարցազրույցի ընթացքում եւս մեկ անգամ համոզվել էին, որ նա Հայաստանում գտնվելու 5 ամիսների ընթացքում ոչ մի օրենք չի խախտել, ոչ մի հանցագործություն չի գործել, հետախուզություն չունի: Գործերը մաքուր են: Բերման ենթարկելիս էլ ոչ մի հիմք չի եղել, ընդամենը մեքենայով անցնելիս է եղել, մեքենան կանգնեցրել են ու միանգամից բերման են ենթարկել: Մի օր պահել են այնտեղ ու ասել, որ պետք է լքի Հայաստանը եւ մայիսի 1-ին նա իր ընտրությամբ գնաց Բուլղարիա: Օրեր առաջ Վրաստանի քրեկան գործերով նախարարը եկել էր Հայաստան եւ հանդիպում ունեցավ մեր արդարադատության նախարարի հետ: Լրատվամիջոցները նորից բարձրացրեցին այս հարցը ու զարմանք հայտնեցին, թե ինչու է Վրաստանի «օրենքով գողը» եկել Հայաստան, բայց ոչ ոք փորձ չարեց ներկայացնելու իրական պատճառը: [b]-Իսկ ո՞րն էր այս դեպքում նրան բերման ենթարկելու եւ Հայաստանից ուղարկելու պատճառը: Կարելի է ենթադրել, որ պարզապես չէին ցանկանում, որ «օրենքով գողը» մնա Հայաստանում: [/b] -Ամենայն հավանականությամբ հենց դա էր պատճառը: [b]-Ձեր ամուսինն ազգությամբ հա՞յ է, թե՞ վրացի: [/b] -Վրաստանի քաղաքացի է. այնտեղ է ծնվել, բայց հայրը հայ է՝ Լուկա Հովհաննեսի Ալանիձե, մայրն էլ՝ լեզգի: [b]-Իսկ ի՞նչն էր ձեր ամուսնուն Վրաստանից բերել Հայաստան: [/b] -Քեռուս տղայի հարսանիքի ժամանակ 2 տարի առաջ նա ինձ նկատել էր: Որոշ ժամանակ անց եկել էր Հայաստան ու ինձ փնտրել: Շփվեցինք, սիրահարվեցինք եւ որոշեցինք ամուսնանալ: Ես ասացի, որ չեմ կարող իմ հարազատներին թողնել ու իր հետ գնալ, ու ինքը որոշեց տեղափոխվել Հայաստան: Մեր ամուսնությունը մարտի 5-ին գրանցվել է նաեւ Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնում: Հիմա էլ սպասում ենք մեր առաջնեկին: [b]-Դուք ինչո՞վ եք զբաղվում: [/b] -Ես ինքս այստեղ եմ ապրում, աշխատում եմ պետական համակարգում, 5-րդ կուրսի ուսանող եմ, ԵԿՄ անդամ: Ինձ ասում են, թե դուք էլ կարող եք ձեր ամուսնու հետ գնալ Բուլղարիա: Բայց ես ուզում եմ իմ հայրենիքում ապրել, իմ երեխան այստեղ ծնվի: Հիմա շատ ենք խոսում արտագաղթից: Ի՞նչ է, վա՞տ է, որ մեր հայրենակիցը վերադարձել է հայրենիք կամ վա՞տ է, որ չեմ ուզում հեռանալ իմ հայրենիքից: [b]-Ասում են, թե «օրենքով գողերը» պետք է չամուսնանան: Հասկանալի է, որ դա պահպանվում էր հիմնականում Խորհրդային միության տարիներին: Հիմա կարծես թե նրանք այդ հարցում ազատ են, այո՞: [/b] -Ես ընդհանրական պատասխան այդ հարցին չեմ կարող տալ: Ես իմ մասով կարող եմ խոսել: Ճիշտ է, իմ ամուսինը «օրենքով գող» է, բայց մենք ամուսնացել ենք եւ ոչ մի խոչընդոտ չի եղել: «Օրենքով գող»՝ նշանակում է հարգել օրենքը եւ ինքը երբեք օրենքի հետ խնդիր չի ունեցել եւ չի խախտում: Նախկինում ասում էին անեւ, թե «օրենքով գողը» պետք է անձնագիր չունենա, բայց աշխարհը զարգանում է եւ առանց անձնագրի հնարավոր չէ: [b]-Իսկ ձեր ամուսինը ե՞րբ է «գողի տիտղոսը» ստացել եւ ի՞նչ ձեռագրով է առանձնանում այդ աշխարհում: [/b] -Ես իր աշխարհ ներթափանցելու փորձեր չեմ արել: Ես միայն կնոջ դերում եմ՝ ընտանիքում եւ նրա կողքին եւ ոչ ավելին: [b]-Իսկ դատվե՞լ է երբեւէ: [/b] -Չգիտեմ, բայց, բնականաբար, դատված կլինի: Ինչպե՞ս կարող է «օրենքով գողը» դատված չլինի: [b]-Հնարավո՞ր է՝ այս պատմությունը Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության հետ կապ ունենա: [/b] -Չէ, ոչ մի կապ՝ բացարձակապես: [b]-Լավ, ինչպիսի՞ն են «օրենքով գող» ամուսիններն ընտանիքում: [/b] -Որպես ընտանիքի տղամարդ՝ բացառիկ եւ եզակի անհատականություն է իր հոգատարությամբ եւ նվիրումով: Նրան ճանաչողները զարմանում են, որ քրեական հեղինակությունը ոչ ալկոհոլ է օգտագործում, ոչ՝ ծխախոտ: Մենք միասին դուրս ենք եկել սրճարաններ, եկեղեցիներ շրջել, հավաքույթների մասնակցել: Բոլորը զարմացել են նրա համեստությամբ: Նա հաճախ ոտքով էր քաղաքում ման գալիս, որովհետեւ այնպես չի ապրել, որ ինչ-որ բանից վախենա: [b]-Այս պահին ի՞նչ եք պատրաստվում անել՝ նորից միասին լինելու համար: [/b] -Ես հարգում եմ օրենքը եւ չեմ ցանկանում, որ օրենքը խոչընդոտ հանդիսանա մեր միավորմանը: Եթե իմ ամուսինը օրենքից դուրս մի բան կանի, ես դեմ չեմ, որ պատասխան տա, բայց մենք ոչ մի օրենք չենք խախտել: Պետք պարզապես ընտանիք ենք կազմել: Ամուսինս անգամ դիմել էր, որ ՀՀ քաղաքացիություն ստանար: Ես պարզապես ցանկանում եմ, որ չխոչընդոտեն, որ մեր նորաստեղծ ընտանիքն իր հայրենիքում ապրի: [b]-Շնորհակալություն ձեր ընտանեկան կյանքի անհայտ եւ հայտնի էջերով կիսվելու համար եւ ցանկանում ենք, որպեսզի ձեր նորաստեղծ ընտանիքը միշտ միասնական լինի այնտեղ, որտեղ ձեզ լավ եք զգում: [/b] -Ես էլ շնորհակալ եմ նման հնարավորություն ընձեռելու համար: [b]Զրուցեց ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր