211652_close_icon
views-count41479 դիտում article-date 21:41 31-01-2022

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների շնորհիվ հղի կինը ժամանակին տեղափոխվել է ծննդատուն, որտեղ էլ կարճ ժամանակ անց աղջնակ է լույս աշխարհ բերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հայկ Ղազարյանը  ժողովրդին հայտնի Նորագավիթի կամրջի մոտ ժամը 21:00 –ի սահմաններում նկատել են Mercedes մակնիշի ավտոմեքենան, ապա մոտենալով մեքենային, վարորդ Էռնեստ Ղազարյանից  տեղեկացել են, որ ավտոմեքենայում է գտնվում նրա հղի կինը, ում ինքնազգացողությունը վատացել է:

Կատարվածի մասին տեղակացվել են 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանն ու նույն գումարտակի  1-ին վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանը:

Վերջիններս պարեկների հետ Է. Ղազարյանին ուղեկցել են  Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ,  որտեղ էլ կարճ ժամանակ անց  Մանե Ս.-ն աղջնակ է լույս աշխարհ բերել:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր