211652_close_icon
views-count2370 դիտում article-date 10:15 04-07-2015

Դոնալդ Թրամփի խոսքից նեղացած Պանաման հրաժարվել է մասնակցել «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին

Պանամայի իշխանությունները հրաժարվել են «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթ ուղարկել իրենց ներկայացուցչին՝ կապված վերջերս ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ: Ինչպես հաղորդել է La Estrella de Panama պորտալը, մրցույթը հրաժարվել է հեռարձակել պանամական Telemetro հեռուստաալիքը, որը 1 տարի չէ, որն ուղիղ եթերով հեռարձակում է նրա անցկացումը: Թրամփը, ով «Միսս տիեզերք»-ի համասեփականատեր է, հայտարարել էր, որ Մեքսիկան մրցույթին է ուղարկում իր ոչ լավագույններին, այնպիսի մարդկանց, ովքեր կապված են թմրանյութերի ու այլ հանցագործությունների հետ: Նրա հայտարարություններից հետո բոյկոտ են հայտարարել նաև Univision, NBC և Televisa հեռուստաալիքները: Մեքսիկան, ինչպես նաև Բոգոտան, նույնպես հրաժարվել են իրենց ներկայացուցիչներին ուղարկել մրցույթ:

Նմանատիպ նյութեր