3474 դիտում
15:26 12-08-2015
Աշխարհի տարբեր քաղաքներից հայրենիք ժամանած շուրջ երկու տասնյակ գեղեցկուհիներ մասնակցել են «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» գեղեցկության մրցույթին. ֆոտոշարք
Օգոստոսի 11-ին տեղի է ունեցել «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» գեղեցկության մրցույթը, որին մասնակցել են աշխարհի տարբեր քաղաքներից հայրենիք ժամանած շուրջ երկու տասնյակ գեղեցկուհիներ:
Ավանդաբար անցկացվող գեղեցկության մրցույթի մասնակիցները հանդիսատեսին և ժյուրիի անդամներին են ներկայացել երեկոյան զգեստներով և պատասխանել տրված հարցերին:
Ելույթներից հետո ժյուրիի անդամները գնահատել են մասնակիցների արտաքին տվյալները, իրենց հարցերին վերջիններիս հնչեցրած պատասխանները: Որոշ ժամանակ անց ամփոփելով գնահատականները՝ ժյուրին հայտարարել է առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած գեղեցկուհիների անունները:
[color=#CC0000]«Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» տիտղոսին արժանացել է Թբիլիսին ներկայացնող Դիանա Տումանովան՝ 116 միավորով: [/color]
[color=#204A87]1 միավոր պակաս է ստացել Ալեքսանդրիան ներկայացնող Մերի Հարությունյանը:
[/color]
[color=#F57900]Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լոս Անջելեսից ժամանած Լիլիթ Արվահին՝ 112 միավորով:[/color]
Մրցույթի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած գեղեցկուհիները կպարգևատրվեն օգոստոսի 13-ին՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2370 դիտում
10:15 04-07-2015
Դոնալդ Թրամփի խոսքից նեղացած Պանաման հրաժարվել է մասնակցել «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1603 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը