Զեմֆիրան ուկրաինական դրոշը ձեռքին երգել է (տեսանյութ)
Հայտնի ռոք երգչուհի Զեմֆիրան Թբիլիսիում համերգի ընթացում բեմում ծածանել է Ուկրաինայի պետական դրոշը: Ամեն ինչ տեղի է ունենում այսպես. իր հայտնի երգերից մեկը՝ «Հետաքրքիր է, ինչպես եք դուք այդտեղ: Կարծում եմ՝ կարգին է», կատարելիս Զեմֆիրային դահլիճից տալիս են ուկրաինական դրոշը: Երգչուհին այն վերցնում է և որոշ ժամանակ ծածանում, այնուհետև դրոշը կապում է բարձրախոսին և շարունակում ելույթը: