211652_close_icon
views-count4700 դիտում article-date 21:32 04-07-2015

Բաղրամյան պողոտայի ցուցարարները իշխանությունների առաջ վերջնաժամկետ դրեցին, հակառակ դեպքում ամեն օր աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի նախագահական

Բաղրամյան պողոտան չենք բացելու մինչեւ մեր երեք պահնաջները չկատարեն: Ինչպես փոխանցում է [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակիցը, այս մասին հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը դիմելով իշխանություններին: Նրա խոսքով, եթե երկուշաբթի օրը մինչեւ 21.00-ն պահանջներից մեկը չիրականանա, սկսում են մեկ քայլ առաջ ակցիան: Եվ ամեն օր մեկ քայլ առաջ են տանելու աղբամաններով կառուցված բարիկադները դեպի նախագահական: «Մենք առաջ ենք գնալու խաղաղ, բայց իշխանությանը մարտահրավերներ նետող քայլերով: Հակառակ դեպքում կմնանք քչերով: Ու կասկածի տակ կդնեն մեր վճռականությունը»,- նշեց Դավիթ Սանասարյանը եւ մտավորակններին, հոգեւորականներին իրենց միանալու կոչ արեց: Սփյուռքի հայերին էլ առաջարկեց տեղի դեսպանատներում բողոքի գործողություններ իրականացնել: Նա չբացառեց նաեւ, որ առաջիկայում իրեն բերման ենթարկեն: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր