2121 դիտում
13:19 05-07-2015
Ունիվերսիադա. Հայ մարզիչների ելույթները Հարավային Կորեայում. ֆոտոշարք
Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում շարունակվում են 28-րդ ամառային ուսանողական մարզական խաղերը:
Հայաստանը ներկայացնող մարզիկներից երեկ և այսօր մրցումներին մասնակցել է սուսերամարտիկ Լիլիթ Էվոյանը, ով նախնական փուլում տանելով 3 հաղթանակ և կրելով երկու պարտություն՝ դուրս եկավ 1/64-րդ եզրափակիչ, որտեղ 7:15 (3:5, 3:8, 1:2) պարտվեց Իտալիայի հավաքականի առաջին համարին՝ Ջիորջիա Պոմետիին, և դուրս մնաց հետագա պայքարից:
Մեր մյուս սուսերամարտիկ Ռաֆիկ Աբրահամյանը ևս դուրս մնաց հետագա պայքարից: Հուլիսի 4-ին փայլուն ելույթ ունեցավ 23-ամյա մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն, ով օղակներով վարժության մրցումների որակավորման փուլում 15,750 ցուցանիշով գրավեց 1-ին տեղն ու իրավունք ստացավ հուլիսի 7-ին Երևանի ժամանակով 17:45-ին եզրափակչում վիճարկելու չեմպիոնի կոչումը: Առաջատարների եռյակում Թովմասյանն իրենից նկատելիորեն ետ թողեց համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թուրք (15,4 միավոր) և պորտուգալացի (14,35միավոր) մարզիկներին: Տեղեկացնենք նաև, որ Բաքվի համաեվրոպական խաղերում ոսկե մեդալ նվաճած հույն Էլֆերիոս Պետրունյասի ցուցանիշը 15.633 է եղել:
Այսօր՝ հուլիսի 5-ին, մրցասպարեզ դուրս եկավ մեր ձյուդոիստ Անդրանիկ Չափարյանը (81կգ), ով վիճակահանությամբ պայքարը սկսեց 1/16-րդ եզրափակչից և զիջեց կորեացի Կիչուն Վանին. վերջինս հաջողությամբ հաղթահարեց նաև մյուս փուլերի արգելքները, ինչը հնարավորություն տվեց մեր մարզիկին շարունակել պայքարը երրորդ տեղի համար: Անդրանիկն առաջին փուլում հաղթեց էստոնացի Քրիստիան Տոնիստին, երկրորդ փուլում բացահայտ առվելության հասավ մոլդովացի Վալերյու Դումինիցայի նկատմամբ և միայն երրորդ շրջանում պարտվեց ճապոնացի Կենյա Կոհարային և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Մեր մյուս երկու ձյուդոյիստները պայքարի կներգրավվեն վաղը՝ հուլիսի 6-ին : Դավիթ Նիկողոսյանի 1/16-րդ փուլի մրցակիցն ուկրաինացի Դմիտրո Կանիվեցն է, իսկ Արսեն Ղազարյանինը՝ լեհ Պատրիկ Վավարզիչեկը: Նշենք, որ հայ մարզիկների ելույթներին հետևելու և նրանց ոգևորելու համար Գվանգջու են ժամանել Հր. Կորեայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ 28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա) մասնակցելու նպատակով Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մեր երկիրը ներկայացնում է 22 հոգանոց պատվիրակություն, որից 12 մարզիկներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
17:43 11-03-2019
Ունիվերսիադա. Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները
2191 դիտում
14:57 19-07-2014
Հարավային Կորեայում մեկնարկել է ցեխի ամենամյա փառատոնը. ֆոտոշարք
2261 դիտում
19:17 11-08-2015
Հարավային Կորեայում ցեխի փառատոն է անցկացվել. ֆոտոշարք
Այս բաժնից
775 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին
670 դիտում
20:07 25-12-2024
Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը
871 դիտում
19:42 25-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են