211652_close_icon
views-count2194 դիտում article-date 14:57 19-07-2014

Հարավային Կորեայում մեկնարկել է ցեխի ամենամյա փառատոնը. ֆոտոշարք

Հարավային Կորեայի Պորյոն քաղաքում մեկնարկել է ոչ թե սովորական, այլ ծովային, բուժիչ ցեխի ամենամյա փառատոնը: Ամեն տարի Հարավային Կորեայի խոշորագույն Թեչհոն ծովափում անց է կացվում ծովային ցեխի փառատոն (Boryeong Mud Festival): Այս տարի այն մեկնարկել է հուլիսի 18-ից և կավարտվի հուլիսի 27-ին: Կորեայում անցկացվող բոլոր փառատոններից այս մեկը յուրահատուկ է և հեղինակավոր՝ կորեացիների համար: Պորյոն այցելած հյուրերին սպասում են ցեխային ցամանցային վայրերը, ցեխով լցված հսկայական ավազանը, բոդի-արթը՝ բազմերանգ ցեխով, ցեխային մասսածի գոտիները և այլ զվարճություններ: Իսկ երեկոյան տարբեր համերգներ և շոուներ են կազմակերպվում: Նախաձեռնությունը պատկանում է Հարավային Կորեայի Ազգային զբոսաշրջության կազմակերպությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր