211652_close_icon
views-count1694 դիտում article-date 16:28 05-07-2015

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի շնորհավորանքը Սահմանադրության օրվա առթիվ

Շատերին հետաքրքրած կլինի պետական տոների վերաբերյալ մեր ժողովրդի ոչ այնքան տոնական վերաբերմունքը: Այն, որ տարբեր երկրներում Սահամանդրության ընդունման օրը մեծից փոքր լիաթոք ուրախանում են, դրոշներով շքերթներ կազմակերպում, կարծես հայ իրականության կողմից դեռևս ընդօրինակված չէ: Պատճառները տարբեր են, սակայն դրական միտումը նկատելի է տարեցտարի: Կարելի է ասել, ՈՐ ՍԱ ՏՈՆ Է, ՈՐ ՆՇՎԵԼՈՒ Է ՎԱՂԸ…Ընդհանրապես ցանկացած նորին ընտելանալու և համապատասխան ռեակցիա տալու համար փորձաշրջան ու ժամանակ է պետք: Առաջին Սահամանդրության ընդունումից հետո անցել է 20 տարի և անվիճե;լի է, որ հասել ենք պատասխաններ գտնելու հասունությանը…  Այսօր մեր քաղաքացիներն ավելի բարձր արժեքների կրող են, քան կարող է «արտադրել» գործող Սահմանադրությունը, հետևաբար՝ մենք պետք է կարողանանք ճիշտ հասկանալ ստեղծված սոցիալ-քաղաքական իրականությունը, մեր արժեհամակարգային միջավայրը և կառուցել առավել ճկուն մեխանիզմներով ու ժողովրդավարական արժեհիմքով համակարգ: Դրան հասնելու համար, թերևս կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, այլև՝ կառավարման ձևի ընտրությունը, որը մեզ կտանի կասկածներ ու հարցեր բացառող ժողովրդավարության ճանապարհով, կապահովի ազգային ղձերի իրականացում և դրանց հիմքով սոցիալ-տնտեսական բարեկեցություն:  Շնորհավորում եմ բոլորիս մեր Մայր օրենքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ յուրաքանչյուրիս համար այն լինի մեծագույն արժեք և դառնա մեր ամենօրյա գործողությունների չքննարկվող ուղեկիցը:

Նմանատիպ նյութեր