211652_close_icon
views-count1210 դիտում article-date 14:08 06-07-2015

Հայտնի են «Ֆրեսկո» փառատոնի հաղթող ֆիլմերը

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար: «Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը`  «Աղջիկը լուսնի վրա», Հայաստան, Արեն Մալաքյան “Girl on the moon”, Armenia, Aren Malakyan  «Մարդասպանի սիրտը», Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ “The heart of a murderer”, Italy, Catherine McGilvray  «Ոգին շարժման մեջ», Ռուսաստան , Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշևա, Սոֆիա Կուչեր “Spirit in Motion”, Russia, Sofia Geveyler, Julia Bivsheva, Sofia Kucher  «Անձայն մարդասպանը», Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա “The silent killer”, Spain, Raul Mancilla  «Ցնցումից հետո», Իրան, Մահմուդ Յազդանի Բահրամաբադի “After shock”, Iran, Mahmoud Yazdani Bahramabadi  «Մայիս 1945», Բելառուս, Նոնա Սիսակյան “May 1945”, Belarus, Nona Sisakyan «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն www.fresco.am, [email protected], hեռ.՝ 093 842 140  «Ես հենց նոր երազ տեսա», Իսպանիա, Խավի Նավարո “I have just had a dream”, Spain, Javi Navarro  «Մեծ տղա», Ռուսաստան, Յուրի Սոլոդով “Big boy”, Russia, Yuri Solodov  «Կոկտեբելյան խճաքարեր», Ռուսաստան, Անդրեյ Օսիպով «Coctebel's pebbles», Russia, Andrey Osipov «Խաղաղություն»  «Զգայարաններ», Իսպանիա, Խոսե Վեգա “Senses”, Spain, Jose Vega  «Ռանգան 99», Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի “Rangan 99”, Iran, Tiyam Yabandeh Jahroumi  «Մրջյունների բնակարանը», Իրաք, Տոֆիղ Ամանի “Ants apartment”, Iraq, Tofigh Amani «Հանդիսատեսի համակրանք» Audience Sympathy  «Ժողովող», Իսրայել, Լուսանկարներ և ֆոտոթարգմանություն Դմիտրի Բրիկմանի “Ecclesiastes”, Israel, Photo-interpretation by Dmitry Brickman Հաղթողներին մրցանակները հանձնեցին իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը: Նշենք, որ փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել և ձևավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները: Փառատոնի փակման արարողության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղադրված բեմում ելույթ ունեցան ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը՝ ավազե անիմացիայով, «Օվսաննա» երգչախումբը և «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթը:

Նմանատիպ նյութեր