211652_close_icon
views-count7021 դիտում article-date 20:52 06-07-2015

ՀՀ Զինվորական դատախազության Երևան քաղաքի կայազորի դատախազության դատախազը բուժօգնության է դիմել հիվանդանոց. նա պնդում է, որ վնասվածքը ստացել է ավտովթարից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժօգնության դիմած Նոր Խարբերդի բնակիչ, 28-ամյա Արմինե Հարությունյանին վնասվածք պատճառելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ա. Հարությունյանը դիմել է նշված բուժկենտրոն և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Հարությունյանն աշխատում է ՀՀ Զինվորական դատախազության Երևան քաղաքի կայազորի դատախազությունում՝ որպես դատախազ: Կոչումով 3-րդ դասի խորհրդական է: Քննչական վարչությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ վթարի մասնակից ավտոմեքենաները և դրանց վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր