211652_close_icon
views-count925 դիտում article-date 09:49 08-07-2015

Իրանի դեմ զենքի մատակարարման և հրթիռային ոլորտներում կիրառվող պատժամիջոցները, անկախ ամեն ինչից, կպահպանվեն

Իրանի դեմ հրթիռային տեխնոլոգիաների և զենքի մատակարարման ոլորտներում ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները կպահպանվեն նույնիսկ միջուկային հարցով բանակցություններում վերջնական համաձայնության գալուց հետո: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան ադմինիստրացիայի բարձրաստիճան ներկայացուցչին: Աղբյուրը նշել է, որ Թեհրանին միայն կտրվի սովորական մարտագլխիկով հրթիռներ ունենալու իրավունք: Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը երկարաձգել է միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի ներկայացման ժամկետը մինչև հուլիսի 10-ը:

Նմանատիպ նյութեր