211652_close_icon
views-count1664 դիտում article-date 23:10 08-07-2015

Ուիմբլդոն. Ջոկովիչը կրեց իր 650-րդ հաղթանակը կարիերայում. տեսանյութ

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Չոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթելով Մարին Չիլիչին, ATP մրցաշարերում տոնեց իր 650-րդ, և Ուիմբլդոնի մրցաշարերում՝ 50-րդ հաղթանակը: Բացի այդ, սերբ թենիսիստը 27-րդ անգամ դուրս եկավ «Մեծ Սաղավարտի» մրացաշարի կիսաեզրափակիչ և այդ ցուցանիշով այժմ գրավում է չորրորդ տեղը: Ավելի շատ թենիսի չորս գլխավոր մրցաշարերի կիսաեզրափակիչ են դուրս եկել միայն Իվան Լենդլը՝ 28 անգամ, Ջիմի Քոնորսը՝ 31 և Ռոջեր Ֆեդերերը՝ 38: Նշենք, որ Ֆեդերերը նույնպես կիսաեզրափակիչում է, որտեղ կհանդիպի Էնդի Մարեյի հետ: [b]Ուիմբլդոնի մրցաշար, քառորդ եզրափակիչ[/b] Ջոկովիչ (Սերբիա, 1) - Չիլիչ (Խորվաթիա, 9) - 6:4, 6:4, 6:4
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր