6755 դիտում
18:54 06-11-2018
49-ամյա իտալացի բռնցքամարտիկը իր կարիերայում առաջին պարտությունից հետո մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալացի բռնցքամարտիկ Կրիստիան Դագիոն մահացել է գոտեմարտում նոկաուտի ենթարկվելուց հետո: Մարտն ընթանում էր թայլանդական Ռանգսիտ քաղաքում՝ մինչև 79,38 կգ քաշային կարգում, WBC-ի վարկածով Ասիայի փոխչեմպիոնի տիտղոսի համար:
49-ամյա բռնցքամարտիկը 12-րդ ռաունդում նոկաուտից հետո կոմայի մեջ է ընկել ւև արդեն հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի լուրջ վնասվածք:
Իտալացին վերջին ռաունդում մի քանի ուժգին հարված է ստացել գլխին իր մրցակից Դոն Պարեուանգից, որից հետո ընկել է: Ուշքի գալով, նա նորից մի քանի հարված է ստացել և այս անգամ կորցրել գիտակցությունը:
Վերջին 10 տարում Դագիոն բնակվում էր Թայլանդում: Պարեուանգի դեմ գոտեմարտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում նրա համար 11-րդն էր, նախորդ տաս մարտերում նա միայն հաղթանակներ էր տարել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5893 դիտում
18:49 17-10-2019
Ամերիկացի բռնցքամարտիկը մահացել է նոկաուտից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2075 դիտում
16:22 12-02-2016
Մեսին առաջին անգամ կարիերայում ճանաչվել է Պրիմերայի ամսվա լավագույն խաղացող
21630 դիտում
22:59 23-07-2019
Ռուս բռնցքամարտիկը մահացել է մրցամարտում ստացած վնասվածքներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2350 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2701 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4009 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային