211652_close_icon
views-count1318 դիտում article-date 10:08 09-07-2015

ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում Ջեբ Բուշը կփակի Կուբայում ԱՄՆ դեսպանատունը

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Ֆլորիդայի նախկին նահանգապետ և հանրապետական Ջեբ Բուշը հայտարարել է, որ ամենևին էլ ուրախ չէ նրանով, որ Միացյալ Նահանգները մտադիր է վերաբացել Կուբայում իր դեսպանատունը, գրում է New York Times-ը: Նյու Համփշիրում արհմիությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ նա ասել է, որ նախագահ ընտրվելու դեպքում այդ դեսպանատունը երկար չի մնա բացված և ինքը կհասնի նրան, որ այն փակվի: «Դրանով մենք սատարում ենք այն ռեժիմին, որն իր ձեռքերում է պահում տնտեսությունը և ճնշում իր քաղաքացիների ազատությունը»,-ասել է Ջեբ Բուշը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն 2014 թ-ի դեկտեմբերի 17-ին հայտարարեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների շուրջ 50-ամյա դադարին վերջ դնելու մտադրության մասին:

Նմանատիպ նյութեր