211652_close_icon
views-count789 դիտում article-date 16:38 15-05-2015

Ջեբ Բուշը հայտարարել է, որ ինքը չէր ներխուժի Իրաք

ԱՄՆ Ֆլորիդայի նախկին նահանգապետ և նախագահի ենթադրյալ թեկնածու Ջեբ Բուշը, Տեմպե քաղաքում ելույթ ունենալով տեղի մի քանի տասնյակ բիզնես-առաջնորների առջև, հայտարարել է, որ ինքը չէր ներխուժի Իրաք: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Ջեբ Բուշը մասնավորապես նշել է. «Իմանալով այն, ինչը մենք գիտենք այսօր, դուք ի՞նչ կանեիք: Ես ինքս չէի ներքաշվի Իրաքի հակամարտության մեջ»: Բուշը նաև հայտնել է, որ վերջին օրերին Իրաքի հարցը չի քննարկել իր եղբայր Ջորջ Բուշ-կրտսերի հետ:

Նմանատիպ նյութեր