211652_close_icon
views-count1148 դիտում article-date 12:27 09-07-2015

Բելառուսը 3 մլրդ դոլարի վարկ է խնդրել Ռուսաստանից

Բելառուսը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ $3 միլիարդի վարկ տրամադրելու խնդրանքով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՌԴ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հաղորդում է Interfax-ը: Նա նշել է, որ ռուսական կողմը հարցը քննարկվելու է՝ հաշվի առնելով նախորդ վարկային ծրագրերի իրագործման պատմությունը: Իր հերթին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև կայացած հանդիպման ժամանակ մանրամասնորեն չի քննարկվել վարկի տրամադրման հարցը: Բելառուսի արտաքին պետպարտքը հունիսի 1-ի դրությամբ կազմում է $12,7 մլրդ:

Նմանատիպ նյութեր