Անխել Դի Մարիան տեղափոխվում է ՊՍԺ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան պատրաստվում է տեղափոխվել ՊՍԺ:
Արգենտինացին ֆրանսիական ակումբում կարող էր հայտնվել դեռևս նախորդ ամռանը, սակայն ՊՍԺ-ն չկարողացավ նրան ձեռք բերել «Ռեալից», քանի որ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված սահմանափակումներ կային: Այժմ այդ խոչընդոտը հանել են և Դի Մարիան նորից ցանկություն է հայտնել տեղափոխվել փարիզյան ակումբ:
Կողմերը արդեն համաձայնության են եկել: Ըստ պայմանագրի, Դի Մարիան կդառնա ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է արգենտինացուն բաց թողնել 60 միլիոն եվրոյի դիմաց, թեպետ մեկ տարի առաջ նա «Ռեալից» Դի Մարիային ձեռք էր բերել 75 միլիոնով: Դա պայմանավորված է նրանով, որ Դի Մարիան այլևս չի ցանկանում խաղալ Անգլիայում, իսկ ևս մեկ անհաջող մրցաշրջանի դեպքում նրա տրանսֆերային գինը կտրուկ կարող է իջնել: