211652_close_icon
views-count1748 դիտում article-date 14:27 09-07-2015

Ազատության հրապարակում երիտասարդները դադարեցրին հայտարարած հացադուլը. այս պահին միայն 1 հացադուլավոր կա

Ազատության հրապարակում հուլիսի 7-ին հացադուլ հայտարարած 3 երիտասարդները դադարեցրել են հացադուլը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք հացադուլը դադարեցրել են առողջական խնդիրների պատճառով, սակայն Դավիթ Սանասարյանը շարունակում է հացադուլը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Դ. Սանասարյանին 3 երիտասարդ է միացել: Նրանց հայտարարած հացադուլը եւս անժամկետ էր: Իսկ ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Դ. Սանասարյանը նշել էր, որ իր պահանջը ոչ թե իշխանություններին է, այլ ցանկանում է, որպեսզի քաղաքացիները միավորվեն Ազատության հրապարակում, որ միասնական պայքարեն իշխանությունների դեմ: Հիշեցնենք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվել էին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները հեռացրել էին բեռնատարներով: Ոստիկանները բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 10 օրից ավելի նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր, ինչից հետո ցուցարարները տեղափոխվել էին Ազատության հրապարակ: Նրանք հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։

Նմանատիպ նյութեր