211652_close_icon
views-count14302 դիտում article-date 15:44 09-07-2015

Խոշոր հրդեհի հետևանքով բաց երկնքի տակ հայտնվածները շնորհակալություն են հայտնում Արցախի առողջապահության նախարարին և Էրեբունու թաղապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 9-ին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 5-ին Վարդաշեն թաղամասում խոշոր հրդեհի հետևանքով բաց երկնքի տակ հայտնված 3 սեփական տների բնակիչներին այցելեցին վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ալեքսան Խաչատրյանը, կոմունալ տնտեսության և բազմաբնակարանային շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Էդվարդ Ենոքյանը և Էրեբունու գազի գրասենյակի պետ Արթուր Մելքոնյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս տուժած բնակիչներին տրամադրեցին շինարարության համար օգտագործվող առաջին անհրաժեշտ նյութեր, այդ թվում՝ ցեմենտ, ավազ, տախտակներ, քար, շիֆերներ և այլ անհրաժեշտ ապրանքներ: Գազի գրասենյակի պատասխանատու Ա. Մելքոնյանն էլ իր կողմից հոգաց սոցիալապես անապահով ընտանիքների վնասված գազախողովակների կապիտալ վերանորոգման, անհրաժեշտ գազի մոնտաժային աշխատանքների խնդիրները: Բնակիչների խնդրանքով նա իր միջոցներով՝ բեռնատարով հեռացրեց կուտակված ու մոխրացած շինարարական աղբն ու մնացած թափոնները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած քաղաքացիներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա. Հարությունյանին՝ ասելով. «Արտակարգ իրավիճակների նախարարությունից ասել էին, որ ոչ մի շինարարական և վերանորոգման աշխատանքներ չենք կարող անել, մինչև փորձաքննության արդյունքները չստանանք: Ստացվում է, մինչև պատասխանը մենք պետք է կամ բարեկամների տանը մնայինք, կամ գիշերեինք բաց երկնքի տակ: Լավ էր՝ թաղապետարանը չսպասեց փորձագետների այդ պատասխանին և այսօր մեծ օգնություն է ցուցաբերում մեզ: Քիչ բան չի շինարարական ապրանքներով օգնելը: Ուզում ենք նաև շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության առոջապահության նախարար Հարություն Քուշկյանին, ում հանձնարարականով առաջին օրվանից Էրեբունու հիվանդանոցի կոլեկտիվը հոգում է մեր հաշմանդամների առողջական խնդիրները, և եթե Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկները լսեին մեզ, իսկ մենք հրաժարվում էինք հիվանդանոց տեղափոխվելուց, ապա ավելի բարդ վիճակում էինք հայտնվելու, քանի որ հետազոտմամբ պարզվել է, որ հաշմանդամ կինը սրտի կաթված է ստացել, ու շնորհիվ հիվանդանոց տեղափոխած շտապ օգնության բրիգադի և Էրեբունու բժիշկների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում ու հիմա էլ Էրեբունու հիվանդանոցում բուժում է ստանում: Ճիշտն ասած՝ չէինք հավատում, որ թաղապետարանը այսքան օպերատիվ կգործեր: Կրկին անգամ շնորհակալ ենք մեր թաղապետին, ով ոչ միայն արձագանքեց օպերատիվորեն, այլ իսկապես սատար եղավ իր բնակչին»: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/08/59080/]հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հուլիսի 5-ին տեղեկություն է հրապարակել Երևանի Վարդաշեն թաղամասում տեղի ունեցած խոշոր [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/05/58797/]հրդեհի [/url]մասին, որտեղ բնակիչները հայտարարում էին, որ ահազանգից հետո հրշեջները 45 րոպե հետո նոր ժամանել էին հրդեհի վայր, ինչի հետևանքով 3 տներ ամբողջովին վերածվել էին մոխրակույտի, իսկ բնակիչները, այդ թվում՝ հաշմանդամներ, մնացին բաց երկնքի տակ: Վիրավորներից մեկին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, ում բուժման ծախսերն իր վրա է վերցրել Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Տեղեկությունները, որ հրշեջները 45 րոպեից էին ժամանել հրդեհի վայր, մի քիչ չափազանցված էին: Ի դեպ, մինչ նրանց ժամանումը տուժած բնակիչներին տեղում օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները, ովքեր կենաց ու մահու կռիվ տալով՝ կրակի միջից դուրս էին բերել բնակիչներին, որից հետո արդեն ժամանած հրշեջները հայտարարել էին հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր