211652_close_icon
views-count20890 դիտում article-date 23:44 25-03-2024

Էրեբունու Սուրբ Մեսրոպ եկեղեցում, որի կառուցման ավարտը չի երևում, բաց երկնքի տակ նշեցին Ծաղկազարդը․ բնակիչներն ասում էին․ «Կառավարությունն ու Մայր Աթոռը թող իրենց «գզվրտոցը» դադարեցնեն ու այս ազգանվեր գործն ավարտին հասցնեն»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մարտի 24-ին, Հայաստանում նշվում էր Ծաղկազարդը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի վարչական շրջանում նույնպես նշվեց գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական այս տոնը։

Էրեբունու Սուրբ Մեսրոպ եկեղեցում հոգևոր հովվի և հավատացյալների Ծաղկազարդը կատարվեց բաց երկնքի տակ։

Արդեն մի քանի տարի է Էրեբունի վարչական շրջանում խոստանում էին, որ կկառուցվի Սուրբ Մեսրոպ եկեղեցին, սակայն շինարարական աշխատանքները քանի տարի է դադարեցվել են։ Բայց այդ փաստը չի ընկճել տեղացիներին, որ նրանք կիսակառույց, բաց երկնքի տակ գտնվող Սուրբ Մեսրոպ եկեղեցում մոմավառություն իրականացնեն, իսկ երեկ էլ եկեղեցու բակում «ասեղ գցելու տեղ չկար»։

Մինչ այդ բնակիչներն իրենց ուժերով սանիտարական աշխատանքներ էին կատարել ու եկեղեցու ներսից և հարակից տարածքից հեռացրել էին մի քանի բեռնատար շինարարական ու կենցաղային աղբ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Ցանկանում ենք գոնե այս տարի իրականություն դառնա մեր ցանկությունը և եկեղեցու կառուցումը ավարտին հասցնեն ու այդտեղ պետք է իրենց «գզվրտոցները» իշխանություններն ու Մայր Աթոռը մի կողմ դնեն ու իրոք ու այդ ազգանվեր գործը ավարտին հասցնեն։ Պատկերացնում եք Արգիշտի թագավորի ստեղծած Երևանում, Էրեբունի պատմամշակույթային ամրոցից մի քանի կմ հեռավորության վրա քանի տարի է չեն կարողանում, կամ չեն ցանկանում եկեղեցու կառուցումը ավարտին հասցնեն»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 603+
603+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր