211652_close_icon
views-count1736 դիտում article-date 19:00 09-07-2015

Կբացվի «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը

Հուլիսի 10-ին ժամը 11:00-ին Միսաք Մանուշյանի անվան պուրակում կբացվի «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա երկրորդ տոնավաճառը: Միջոցառմանը կմասնակցեն մայրաքաղաքում գործող գրախանութները, հրատարակչությունները, գրադարանները, Երևանի գրողների միությունը, ինչպես նաև բազմաթիվ ասմունքողներ, գրքասերներ: Գրքի և գրենական պիտույքների վաճառքով զբաղվող կազմակերպություններն այցելուներին կներկայացնեն ամենատարբեր ժանրերի ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան գրականություն: Իրենց հնարավորություններն ու առաջարկությունները կներկայացնեն գրահրատարկչության ոլորտի կազմակերպությունները: Երևանի գրողների միությունը կներկայացնի վերջին շրջանում գրքեր հրատարակած հայ գրողներին: «Ընթերցող Երևան» գրքերի տոնավաճառը կգործի երկու օր ՝ հուլիսի 10-ին և 11-ին, ժամը 11:00-ից 18:00:

Նմանատիպ նյութեր