1020 դիտում
15:50 16-06-2016
«Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառը երեկոյան շարունակվել է գրական համերգով
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, Թարգմանչաց տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված «Ընթերցող Երևան» խորագրով գրքի ցուցահանդես-տոնավաճառը երեկոյան
շարունակվել է գրական բոհեմ համերգ-երեկոյով:
Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը շրջել է ցուցահանդես- վաճառքի տաղավարներում, ծանոթացել հրատարակչությունների և գրախանութների ներկայացրած գրականության նոր ընտրանուն, տպագրության նոր մոտեցումներին: Քաղաքապետը նաև գրքեր է գնել իր երեխաների համար:
Ցուցահանդեսում առանձին ցուցադրությամբ ներկայացվել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի բացառիկ հրատարակություններ:
Համերգային երեկոյի ընթացքում երգիչ-երգահաններն ու ասմունքի վարպետներն իրենց մեկնաբանությամբ ներկայացրել
են հայ պոետների գործերը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ընդգծելով, որ արդեն 4-րդ տարին անցկացվող «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գրքին նվիրված միջոցառումները, հատկանշել է նաև, որ վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից լայնածավալ աշխատանքներ են տարվել հատկապես պատանիների և երիտասարդների շրջանում ընթերցանությունը խթանելու և մայրաքաղաքի ընթերցասեր հասարակության համար առավել տրամադրող պայմաններ ստեղծելու ուղղությամբ, ինչի շնորհիվ զգալիորեն ավելացել է քաղաքապետարանի ենթակայության գրադարանների այցելուների թիվը:
Միջոցառմանը ներկա Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը,, ողջունելով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը, ընդգծել է, որ այսօրինակ միջոցառումները կարևոր են հատկապես նոր սերնդի հետաքրքրասիրությունն առ գիրք ուղղելու, գիրքն արժևորելու և այն գնահատելու համար:
Ցուցահանդես-վաճառքը կգործի նաև այսօր:
Նմանատիպ նյութեր
1002 դիտում
15:53 15-06-2016
Երևանի քաղաքապետարանում բացվել է «Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառը
1173 դիտում
18:01 14-06-2016
«Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառ՝ Երևանի քաղաքապետարանում
1733 դիտում
19:00 09-07-2015
Կբացվի «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը
Այս բաժնից
805 դիտում
13:32 28-10-2024
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով
739 դիտում
13:18 28-10-2024
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել. Oragir.News