211652_close_icon
views-count1975 դիտում article-date 19:41 09-07-2015

Ազատության հրապարակում այսօր նախատեսված հավաքը դեռ չի մեկնարկել. քաղաքացիները քիչ են, ոստիկանները` շատ

էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Ազատության հրապարկում այսօր հրավիրված բողոքի ակցիան դեռ չի մեկնարկել, սակայն քաղաքացիների հոսքը շարունակվում է: Այս պահի դրությամբ Ազատության հապարակը այդքան էլ մարդաշատ չէ: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, տարածքը շրջապատված է նաեւ ոստիկաններով: Բարձրաստիճան ոստիկաններից այս պահին տարածքում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները տարան բեռնատարներով: Ոստիկանները բերման էր ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Այնուհետեւ ցուցարաները տեղափոխվել էին Ազատության հրապարակ: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։

Նմանատիպ նյութեր