211652_close_icon
views-count2583 դիտում article-date 20:00 09-07-2015

Ազատության հրապարակում նախատեսված հավաքը սկսվեց մեկ ժամ ուշացումով

«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով սկսվեց Ազատության հրապարակում հայտարարված հավաքը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այն նախատեսված էր 19.00-ին, բայց սկսվեց մեկ ժամ ուշացումով, հավանաբար պատճառը այն էր, որ Ազատության հրապարակը սպասվածի նման մարդաշատ չէր: Այս պահին համակարգող խմբի անդամները դեռ ելույթներ չեն ունեցել: Հավաքը շարունակվում է երգերի ուղեկցությամբ: Երեւանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանն էլ ասաց, որ թեեւ համապաատասխան մարմիններից թույլտվություն չկա, բայց քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրում` հանդուրժողականություն են դրսեւերելու: Բայց հորդորեց ժողովրդին չանեն այնպիսի քայլերի, որ արհեստական բախում առաջացնեն ոստիկանների հետ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները տարան բեռնատարներով: Ոստիկանները բերման էր ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Այնուհետեւ ցուցարաները տեղափոխվել էին Ազատության հրապարակ: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։

Նմանատիպ նյութեր