2731 դիտում
23:39 09-07-2015
Եվրոպայի լիգա. «Շիրակը» հաջորդ փուլ դուրս եկավ
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակը» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց Բոսնիա-Հերցեգովինայի «Զրինսկին», սակայն հաջորդ փուլ դուրս եկավ, քանի որ առաջին խաղում հաղթել էր 2:0 հաշվով:
Հանդիպման ամբողջ ընթացքում բոսնիացիները թեպետ գրոհում էին, սակայն գյումրեցիները բավական սառնասիրտ էին գործում և չեզոքացնում մրցակցի բոլոր գրոհները:
Սակայն խաղը կտրուկ փոխվեց 79-րդ րոպեից, երբ «Զրինսկին» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ և Մեսանովիչը բացեց հաշիվը: Դրանից հետո բոսնիացիները ուժեղացրին ճնշումը, իսկ գյումրեցի ֆուտբոլիստների մոտ խուճապ սկսվեց:
85-րդ րոպեին բոսնիացիները տուգանային հարվածի իրավունք ստացան, և նույն Ֆիլիպովիչը հիանալի հարվածով կրկնապատկեց հաշիվը՝ 2:0:
Մրցավարը խաղի հիմնական ժամանակին ավելացրել էր 8 րոպե: Թվում էր, թե լրացուցիչ ժամանակն անխուսափելի է, սակայն 97-րդ րոպեին Էդգար Մալաքյանի գերազանց փոխանցումից Բուգուհին մեն-մենակ հայտնվեց դարպասապահի առջև, շրջանցեց նրան և գրավեց դատարկ դարպասը՝ 2:1:
«Շիրակը» դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի շվեդական ԱԻԿ-ը:
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում
«Զրինսկի» (Բոսնիա - Հերցեգովինա) - «Շիրակ»՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 0:2)
Մեսանովիչ՝ 79, (11մ), Միլոշ Ֆիլիպովիչ՝ 85 - Ժան-Ժակ Բուգուհի՝ 90+7
Նմանատիպ նյութեր
3378 դիտում
21:55 07-07-2016
Եվրոպայի Լիգա. 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ «Շիրակը» դուրս եկավ հաջորդ փուլ. տեսանյութ
3066 դիտում
21:17 18-07-2019
Եվրոպայի Լիգա. «Ալաշկերտը» վստահ հաղթանակով դուրս եկավ հաջորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3313 դիտում
22:03 30-07-2019
Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ հաջորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը