3584 դիտում
07:40 11-07-2015
Կառավարությունը փորձում է էլէներգիայի սակագինը հոկտեմբերին բարձրացնել ոչ թե 7 դրամով, այլ 3.5-4. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ իր ունեցած տեղեկություններով, կառավարությունում քննարկվում է վերջնական սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից մինչև 18 տոկոսի իջեցնելու հնարավորությունը։
«Խնդիրն այն է, որ էլեկտրա էներգիայի հաստատված, բայց առայժմ սառեցված 49 դրամ սակագնում 9.8 դրամը ԱԱՀ–ն է, որը գնում է ոչ թե ՀԷՑ–ին, այլ պետական բյուջե։ Եթե ԱԱՀ–ն նվազեցվի մինչև 18 տոկոսի, ապա սակագինը կբարձրանա ոչ թե 7 դրամով, ինչպես որոշել է ՀԾԿՀ–ն, այլ 5.5 դրամով։
Եվս 1-2 դրամ փորձ է արվելու խնայել էներգետիկ ռեժիմների փոփոխության հաշվին և հոկտեմբերին սակագինը բարձրացնել ոչ թե 7 դրամով, այլ 3.5-4։ Մեր աղբյուրները պնդում են, որ կառավարությունը նման կոսմետիկ քայլերի է գնում էներգահամակարգը բովանդակային ուսումնասիրությունից զերծ պահելու և տարիներ շարունակ այս համակարգում հաստատված կոռուպցիոն սխեմաները չբացահայտելու նպատակով»,–հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1674 դիտում
11:03 08-05-2015
ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով. Ժողովուրդ
2592 դիտում
09:50 04-05-2016
ՀԾԿՀ-ն պատրաստվում է էլէներգիայի սակագինը նվազեցնել մոտ երեք դրամով. «Հայկական ժամանակ»
9381 դիտում
22:45 03-08-2018
«Վեոլիա ջուրը» մտադիր է 14 դրամով բարձրացնել խմելու ջրի սակագինը
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»