211652_close_icon
views-count3274 դիտում article-date 15:07 11-07-2015

Մենի Պակյաոն փորձում է մահապատժից փրկել իր հայրենակցուհուն

Ֆիլիպինցի հանրահայտ բռնցքամարտիկ Մենի Պակյաոն փորձում է փրկել իր հայրենակից Մերի Ջեյն Վելոզուի կյանքը, որը 2,5 կգ հերոինը Ինդոնեզիայի տարածք մտցնելու փորձի համար դատապարտվել է մահապատժի: Վերջին պահին մահապատիժը Պակյաոյի շնորհիվ հետաձգվել է, քանի որ աղջիկը խոստացել է ցուցմունքներ տալ այն մարդկանց դեմ, ովքեր իրեն ներքաշել են թմրաբիզնեսի մեջ: Պակյաոն, ինչպես մի շարք այլ հանրահայտ դեմքեր, հանդես են եկել ի պաշտպանություն Վելոզուի: «Մենք հույս ունենք փրկել Մերի Ջեյնի կյանքը: Իմ տեղեկություններով, նա անմեղ է և խարդախության զոհ է դարձել», հայտարարել է Պակյաոն: Մոտ օրերս Պակյաոն Ինդոնեզիայի կառավարության ներկայացուցիչների հետ պետք է Ջակարտայում հանդիպի, որտեղ նա մտադիր է Վելոզուի ներման հարցով դիմել: Նշենք, որ այս աղմկոտ գործի շրջանակներում մահապատժի են ենթարկվել ութ մարդ, որոնցից յոթ օտարերկրացիներ են եղել. երկու ավստրալիացի, չորս նիգերիացի, մեկական բրազիլացի և ինդոնեզիացի:

Նմանատիպ նյութեր