211652_close_icon

Ֆլոյդ Մեյվեզեր. Պակյաոն ողորմելի վախկոտ դուրս եկավ

views-count2646 դիտում article-date 17:57 08-05-2015
Բռնցքամարտի WBA (Super), WBC եւ WBO վարկածներով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը հայտարարել է, որ ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ ռևանշի մրցամարտ չի լինի: «Վերջին մրցամարտի ժամանակ ես չեմ զգացել, որ նա վնասվածք ունի: Նա շատ արագ էր երկու ձեռքերով աշխատում: Հիմա արդարանում է: Նա պարտվել է մենամարտը ու բոլորը գիտեն այդ մասին: Այսքանից հետո ես նրա հանդեպ հարգանքը կորցրեցի: Նախկինում ես համաձայնվել էի ռևանշին: Սակայն այժմ փոխել եմ իմ դիրքորոշումը: Նա ողորմելի վախկոտ է և անհաջողակ»,- հայտարարել է Մեյվեզերը: Նշենք, որ Պակյաո-Մեյվեզեր մրցամարտը կայացել է մայիսի 2-ին՝ Լաս-Վեգասում և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Մեյվեյզերը: Սակայն մրցամարտից հետո հայտնի էր դարձել, որ ֆիլիպինցին ուսի վնասվածքով է մասնակցել մենամարտին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր