211652_close_icon
views-count3471 դիտում article-date 16:57 11-07-2015

Լուիս Սուարես. ՖԻՖԱ-ն պետք է ներողություն խնդրի ինձանից. տեսանյութ

Ուրուգվայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ՖԻՖԱ-ին կոչ է արել ներողություն խնդրել՝ 2014թ. ամռանը իրեն որակազրկելու որոշման մասին: Սուարեսը հավաքականի կազմում 10 խաղով որակազրկվել էր 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիին կծելու համար: Բացի այդ, նա չորս ամսով որակազրկվել էր ֆուտբոլ խաղալուց: Ավելի ուշ Մարզական արբատրաժի դատարանը թույլատրել էր նրան մարզվել և ընկերական հանդիպումներին մասնակցել: «Ես հասկանում էի, որ սխալ էի գործել և սպասում էի պատժի: Սակայն այն չափազանց խիստ էր: Ես ցանկանում եմ, որպեսզի ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն ներողություն խնդրի, ինչպես դա ես եմ արել նման արարք թույլ տալուց հետո: Իմանալով ՖԻՖԱ-ի որոշման մասին, ես չկարողացա արցունքներս զսպել, թեպետ շատ էի դրան ձգտում», ասել է Սուարեսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր