211652_close_icon
views-count56504 դիտում article-date 22:12 12-07-2015

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Mercedes-ները. կա 6 վիրավոր. ԼՐԱՑՎԱԾ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա բախվել են Mercedes E 320 մակնիշի 29 PP 222 համարանիշի և Mercedes C 200 մակնիշի 35 DU 905 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 վարորդներն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Հարվածի արդյունքում մեքենաներից մեկի գազաբալոնը շպրտվել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Ինգո Արմենիա և Ռոսգոստրախ Արմենիա ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, իսկ հարվածի արդյունքում Mercedes-ներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել սիզամարգերի մեջ: Օպերատիվորեն ժամանել են նաև էլեկտրացանցի աշխատակիցները քանի որ վնասվել էր նաև էլեկտրասյունը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: --- 13.07.2015 12:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են Mercedes մակնիշի 29 PP 222 համարանիշի ավտոմեքենան վարել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ 30-ամյա Արսեն Մարտիրոսյանը, իսկ Mercedes մակնիշի 35 DU 905 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մանանդյան փողոցի բնակիչ 27-ամյա Հայկ Մադոյանը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու նրանց ուղևորներ Երևանի բնակիչներ 23-ամյա Տաթևիկ Կարապետյանը, 19-ամյա Լիլիթ Հակոբյանը, 27-ամյա Տիգրան Մուրադյանը և 23-ամյա Արտակ Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ Արմեն Հակոբյանը ում բնակության վայրն ու ծննդյան թիվը ճշտվում է տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով Ա. Մարտիրոսյանը աշխատում է Աղեկյան ՍՊԸ-ում, իսկ Հ. Մադոյանը Եվրոֆուտբոլում բուքմեյքեր: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր