211652_close_icon
views-count80431 դիտում article-date 17:00 13-07-2015

Կենտրոնի դատարանը քրեական հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույ» մականվամբ Ա. Ղազարյանին կալանավորեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հուլիսի 13-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Բադալյանը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Երևանի բնակիչ, քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույ» մականվամբ 38-ամյա Արթուր Ղազարյանի նկատմամբ: Դատավոր Գագիկ Խանդանյանը 4 ժամ դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց ավագ քննիչ Վ, Բադալյանի միջնորդությունը և Տույ մականվամբ քրեական հեղինակությունը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, վերցվեց երկամսյա կալանքի և քիչ առաջ նրան դատարանից տեղափոխեցին Նուբարաշենի բանտ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/10/59299/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը[/color], ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ հուլիսի 10-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ՔՀԲ աշխատակիցները ՊՊԾ երրորդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման էին ենթարկել 1977 թվականին ծնված Արթուր Ղազարյանին՝ Տույ մականվամբ, 1981թվականին ծնված Արթուր Բորյանին՝ մականունը՝ Կվաս, 1988 թվականին ծնված Հրանտ Անանյանին, 1979 թվականին ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Սարգիս Հարությունյանին, 1984 թվականին ծնված Արայիկ Խաչատրյանին, 1976 թվականին ծնված, նախկինում դատապարտված Արմեն Մուրադյանին և 1985 թվականին ծնված Սարգիս Զարգարյանին: Արթուր Ղազարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր անհայտ մակնիշի 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 17 փամփուշտով, Անանյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր