99836 դիտում
13:40 30-11-2018
Մինչ «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանը զբաղված է բարեգործական աշխատանքներով, համացանցում կեղծ տեղեկություններ են տարածում, որ իբրև կրակել են նրա վրա
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ այսօր, կեսգիշերն անց, Երևանում հրազենային վնասվածքներ է ստացել «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ Ոստիկանության և քննչական ապարատի մեր աղբյուրները հայտնում են, որ հրազենային վնասվածք ստացողներից մեկը «Քանաքեռցի Բոքս» մականվամբ 34-ամյա Արայիկ Խաչատրյանն է, ով վերջին 1,5 տարվա ընթացքում երբևիցե առնչություն չի ունեցել Քանաքեռցի Տույի հետ։ Իսկ Քանաքեռցի Տույը, նույն ինքը՝ Ա. Ղազարյանը, վերջին 2 տարվա ընթացքում զբաղված է բարեգործական աշխատանքներով, այդ թվում՝ Տավուշի մարզում և Արցախի Հանրապետությունում, ու կատարված աշխատանքների մասին չի ցանկացել, որպեսզի հանրությունը իմանա։ Պարզապես իր ընկերներին միշտ ասում է. «Թող Աստված պահապան լինի մեր զինվորներին, մեր ազգին և ցանկացած բարեգործական միջոցառումներ Աստված տեսնում է»։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/30/1111474/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, այսօր՝ նոյեմբերի 30-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտից, այնուհետև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել քաղաքացիներ։
Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վաչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել Սարկավագի փողոցի 151 շենքի բակից։ Երկուսն էլ ստացել են հրազենային վնասվածքներ։
Ոստիկանները պարզել էին, որ Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ տեղափոխվածը Սարկավագի փողոցի 151 շենքի բնակիչ՝ 34-ամյա Արայիկ Խաչատրյանն է, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվածը՝ Սարկավագի փողոցի 154/2 շենքի բնակիչ՝ 36-ամյա Նորայր Ղազարյանը։
[b]34-ամյա Քանաքեռցի Բոքսը
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0517989001543570862570051.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
80428 դիտում
17:00 13-07-2015
Կենտրոնի դատարանը քրեական հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույ» մականվամբ Ա. Ղազարյանին կալանավորեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ