2200 դիտում
20:36 13-07-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Ֆիրդուսի 33-րդ թաղամասից օտարված բնակիչներին եւ իրատեսական խոստումներ տվել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը[/color] տեղեկացավ կառվարության լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները:
Կառավարության ղեկավարը լսել է բնակիչների խնդիրները, որից հետո կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը, բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ բնակիչների բարձրացրած հարցերի ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ և վստահեցրել, որ նրանց հուզող խնդիրները գտնվում են իր մշտական ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հանձնարարել է կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության հետ ևս մեկ անգամ լրացուցիչ քննարկել խնդիրների լուծման տարբերակները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Օտարված բնակելի տարածքների քաղաքացիները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու և օժանդակություն ցուցաբերելու համար:
Նմանատիպ նյութեր
804 դիտում
20:50 14-06-2019
Վահե Էնֆիաջյանն ընդունել է Երևանում կառուցապատումների նպատակով օտարված տարածքների բնակիչներին
1088 դիտում
18:18 19-04-2014
ՀՀ վարչապետն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին
1943 դիտում
16:37 19-12-2015
Վարչապետն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»