211652_close_icon
views-count807 դիտում article-date 20:50 14-06-2019

Վահե Էնֆիաջյանն ընդունել է Երևանում կառուցապատումների նպատակով օտարված տարածքների բնակիչներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 14-ին ընդունել է Երեւանում կառուցապատումների նպատակով օտարված տարածքների բնակիչներին: Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ պարբերաբար հանդիպում է իրացված գոտիների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրներն ու առաջարկները: Նշվել է, որ հանդիպումների նպատակն է մինչ թեմայի շրջանակում խորհրդարանական լսումների անցկացումը բազմակողմանի քննարկել բոլոր առանցքային հարցերը, հասկանալ նաեւ օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները: Իրացման գոտիների բնակիչները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները կապված սեփականության իրավունքի ոտնահարման, կառուցապատման խախտումների, գույքի գնահատման գործընթացի բացթողումների, օրենքի ոչ հստակ մեկնաբանությունների, ԾԻԳ-երի կայացրած որոշումների հետ: Հանդիպմանը մասնակցել են մայրաքաղաքի Տերյան, Լալայանց, Պուշկին, Բելյակով, Բուզանդ, Արամի փողոցների, Ֆիրդուսի 33-րդ, Կոնդ թաղամասերի, Սարի Թաղի ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր