6340 դիտում
15:20 14-07-2015
16-ամյա Հարությունը ընկերուհուն «Ֆեյսբուք»-ով սիրային նամակ գրած երիտասարդին եւ նրա ընկերներին ժամադրել է եւ ծեծել, որոնցից մեկին՝ այնքան ուժգին, որ կյանքին վտանգ է սպառնացել
16-ամյա Հարություն Աղայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերներների՝ Գեղամ Ավետիսյանի, Արմեն Խաչատրյանի և Արայիկ Հովհաննիսյանի հետ «Կայզեր» սուպերմարկետի մոտ նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն հանդիպել է Հայկ Մկրտչյանին և վերջինիս ընկերներ Խաչիկ Ասատրյանին, Արամ Մարտիրոսյանին և Հարություն Վարդանյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով իր ծանոթ Էլեն Դավթյանին սիրային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար:
Սակայն, չհասկանալով միմյանց, Հ. Աղայանը բռունցքով հարվածել է Հայկ Մկրտչյանի դեմքին, որից հետո դիմել են փախուստի, սակայն այդ պահին լսելով, որ Հ. Մկրտչյանի ընկերներն իր հասցեին հայհոյանքներ են տալիս, հետապնդել է նրանց և հասնելով Արամ Մարտիրոսյանի հետևից՝ փայտի կտորով հարվածել է գլխին, բռունցքով 2 անգամ դեմքին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
4222 դիտում
16:58 27-04-2016
Ինչու է գոմաղբի պատճառով Արտակը ծեծել հարեւանին եւ նրա կյանքին վտանգ սպառնացող վնասվածք պատճառել
3226 դիտում
15:00 18-04-2015
18-ամյա Նաիրան մեքենայի մեջ կյանքին վտանգ սպառնալու աստիճանի ծեծել է Լիաննային իրեն վիրավորելու համար
2036 դիտում
16:08 25-11-2015
Արամայիսն իր ամուսնալուծության մեջ մեղադրելով քրոջը՝ կյանքին վտանգ սպառնացող ծեծի է ենթարկել եւ սպառնացել սպանել
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին