211652_close_icon
views-count3229 դիտում article-date 15:00 18-04-2015

18-ամյա Նաիրան մեքենայի մեջ կյանքին վտանգ սպառնալու աստիճանի ծեծել է Լիաննային իրեն վիրավորելու համար

18-ամյա Նաիրա Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր և Լիանա Ապրեսյանի միջև ձևավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճատով «Օպել» մակնիշի ավտոմեքենայով աշխատանքի գնալու ճանապարհին Լիանա Ապրեսյանի կողմից իրեն վիրավորանք հասցնելու առիթով ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ բութ առարկայով մի քանի անգամ հարվածել է Լիանա Ապրեսյանի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր