2086 դիտում
15:56 14-07-2015
Հայաստանյան պատվիրակության այցը Բրյուսել և Ստրասբուրգ
2015 թվականի հուլիսի 6-ից 8-ը «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել պաշտոնական այց Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) և Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն):
Այցին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի Պետաիրավական վարչության պետ Արտակ Ասատրյանը, դատավորներ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության աշխատակիցներ:
Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Բելգիայի կառավարության լիազոր ներկայացուցչի և նրա աշխատակազմի հետ: Քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ աշխատանքի կազմակերպմանը, կառավարության դիրքորոշման նախապատրաստմանն ու ներկայացմանն, ինչպես նաև վճիռների կատարմանն առնչվող հարցեր:
Պատվիրակության անդամները հանդիպել են նաև Բելգիայի Թագավորության սահմանադրական դատարանի ներկայացուցիչների հետ:
Ստրասբուրգում պատվիրակության անդամները մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի լսումներին: Հանդիպումներ են տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ստորաբաժանման ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նշված կազմակերպությունների իրավական դիրքորոշումները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի վերաբերյալ և դրանց արդյունավետ իրացման առանձնահատկությունները: Առանձին քննարկվել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքի հետ կապված հարցեր:
Եվրոպայի խորհրդի կազմակերպությունները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ նման գործելաոճը կհանգեցնի մարդու իրավունքների ոլորտում նկատելի ձեռքբերումների:
[b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
989 դիտում
19:55 10-11-2022
Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ, ապա Բրյուսել, այնուհետև՝ Փարիզ
6670 դիտում
16:07 20-09-2016
Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթներ կիրականացվեն դեկտեմբերի 10-ից
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»