211652_close_icon
views-count30510 դիտում article-date 15:54 14-07-2015

10 տարի պահանջվեց, որ Վահեի խանդը մեղմանա. Վահե Ղազարյանի կինը՝ նրա մասին. լուսանկարներ. Blognews.am

Հեռուստամեկնաբան, «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանին շատերը ճանաչում են որպես լուրերի խիստ հաղորդավար, այնինչ ընտանիքում նա բոլորովին այլ մարդ է։ [url=http://blognews.am/arm/news/286293/tasy-tari-pahanjvec-or-vahei-khandy-mexmana-vahe-xazaryani-kiny-nra-masin.html]BlogNews.am[/url]-ն օրերս հյուրընկալվել էր Վահեի տանը, որտեղ ոչ միայն լուսանկարել է նրա ընտանիքին, այլև հետաքրքիր զրույց ունեցել Վահեի և կնոջ՝ Լուսինեի հետ։ 12 տարվա համատեղ կյանքը նրանց բավականին ներդաշնակ է դարձել, սակայն հասցրեցին ֆիքսել նաև վիճելի թեմաները: Վահեն 2 երեխա ունի՝ 11–ամյա Վիկան և 6-ամյա Էրիկը, ովքեր Blognews.am-ի ֆոտոշարքի ընթացքում առաջին անգամ հայրիկին տեսան խոհանոցում: [b]-Վահե, էկրաններից ընկալվում եք որպես խիստ մարդ, որոշ գնահատականներով՝ նույնիսկ առանց էմոցիաների։ Առօրյա շփման մեջ դժվար է Ձեզ այդպիսին ընկալել։ Իսկ տանն ինչպիսի՞ն եք, նույնքան խի՞ստ եք։ [/b] [b]Վահե [/b]- Խստությունը, որ երևում է էկրաններից, մեծապես պայմանավորված է հաղորդման ձևաչափով։ Տանը ևս ինչ-որ չափով խստություն կա, քանի որ կարգապահությունը շատ եմ կարևորում, կարծում եմ՝ երեխաները պետք է զգան, որ նունիսկ այս տարիքում իրենք հաշվետու են իրենց արարքների համար, այլապես կգա մի փուլ, երբ կդառնան անկառավարելի։ [b]- Փաստորեն, այն հայրերից չե՞ք, ովքեր երես են տալիս երեխաներին։ [/b] [b]Վահե [/b]- Չէ, լինում են նման դեպքեր, հատկապես՝ որդուս մասով, սակայն երբ նա անցնում է սահմանը, մի հայացքը բավարար է, որ ինքնակարգավորվի։ [b]- Ինչո՞վ է պայմանավորված Էրիկի հանդեպ ավելի մեղմ լինելը, շա՞տ էիք ցանկանում տղա ունենալ։ [/b] [b]Վահե [/b]- Էրիկի և Վիկայի տարիքային տարբերությունը 4 տարի է, այս դեպքում ավելի կարևոր գործոն է նրա՝ կրտսեր լինելը։ Վիկայի դաստիարակությամբ մանկուց մայրն է ավելի շատ զբաղվել։ Տղա երեխան մի քիչ ուրիշ է։) [b]Լուսինե [/b]- Այսպես ասում է, բայց գնալով իր մոտ փոխվում է դա, զգում է, որ աղջիկն իրեն թիկունք է լինելու։) [b]Վահե [/b]- Գուցե 2 տարուց բալանսը փոխված լինի։ [b]-Հայրերն ավելի խանդոտ են լինում աղջիկ երեխաների հանդեպ։ Որպես հայր՝ սեփականատեր ու խանդո՞տ եք ։) [/b] [b]Վահե [/b]- Չէ, դեռևս նման բան չկա։ [b]Լուսինե [/b]- Դա մամայի հանդեպ կա, մինչև աղջիկը մեծանա:) Թեև ժամանակի հետ քչանում է։ [b]-Ինչպե՞ս կարողացաք դա հաղթահարել։ [/b] [b]Լուսինե [/b]- Շատ դժվարությամբ՝ տասը տարի պահանջվեց։ Ժամանակին խանդի տեսարանները շատ էին, Վահեն անընդհատ ինձ փորձությունների էր ենթարկում, հետո աստճանաբար հասկացավ՝ որ դրա կարիքը չկա։ [b]Վահե [/b]- Եթե ես նվիրվեցի, դա մինչև կյանքի վերջ է, եթե թշնամացա՝ նույնպես։ Ծայրահեղություններ ունեմ։ Սերը վստահություն է, սակայն ես խորհրդային ժամանակաշրջանի դաստիարակություն եմ ստացել, ու ծնողների դաստիարակությունից բացի՝ էական նշանակություն է ունեցել նաև բակի դաստիարակությունը։ Ես սիրում եմ 7 չափել, 1 կտրել և հավատում եմ միայն իմ աչքի տեսածին։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://blognews.am/arm/news/286293/tasy-tari-pahanjvec-or-vahei-khandy-mexmana-vahe-xazaryani-kiny-nra-masin.html]կայքում[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր