211652_close_icon
views-count5433 դիտում article-date 13:28 24-08-2016

Ինչպե՞ս է անցել «Comedy club»-ի երևանյան համերգը. լուսանկարներ. blognews.am

Մի քիչ քաղաքականության, մի քիչ կովկասցիների ու հայերի մասին, մի քիչ էլ «16+» հումոր:) Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Comedy club»-ի երևանյան առաջին համերգը: Համերգի բացումը վստահված էր «Project 12» բենդին: [url=http://blognews.am/arm/news/395818/inchpes-e-ancel-comedy-club-i-erevanyan-hamergy.html]BlogNews[/url]-ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերը: Հումորային ակումբը Երևան էր եկել գրեթե ամբողջ կազմով, թեև Պավել Վոլյայի բացակայությունը հանդիսատեսի կողմից աննկատ չմնաց: Ի դեպ, համարներից մեկի ժամանակ ելույթ ունեցավ նաև երգահան Վարդան Զադոյանը, ով Մոսկվա տեղեափոխվելուց հետո աշխատանքի է անցել «Comedy club»-ում: BlogNews-ի հետ զրույցում ակումբի հիմնադիր անդամ Գարիկ Մարտիրոսյանը նշեց, որ երևանյան համերգի համար հատուկ սցենար են մշակել, այս համերգն իրենց համար ևս շատ սպասված էր: «Ամեն տարի որոշում էինք գալ Հայաստան և մի քանի համերգ տալ, սակայն զբաղվածությունն այնքան մեծ էր, որ չէր ստացվում: Շատ ծանր է բոլոր տղաներին հավաքել մի քաղաքում մեծ համերգի համար: Իհարկե, «Comedy club»-ը համերգներ տալիս է տարբեր քաղաքներում, սակայն ոչ այս մասշտաբի: Այս անգամ մենք բերել ենք գրեթե բոլոր տղաներին, այսօր հայերը կտեսնեն նրանց»,- ասաց հաղորդավարը՝ հավելելով, որ այս տարի հայերի համար ծանր էր, իրենք ցանկություն ունեին հասարակությանը լավ տրամադրություն փոխանցել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=http://blognews.am/arm/news/395818/inchpes-e-ancel-comedy-club-i-erevanyan-hamergy.html]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր