2515 դիտում
11:44 15-07-2015
Բացարձակապես որևէ ձևով չի հիմնավորվել, թե ինչու Սուրիկ Խաչատրյանը կրկին նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնին. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիրն իր սյունակում գրում է.
«Հայաստանում կադրային քաղաքականությունը հրապարակային չէ։ Մենք չգիտենք թե ինչու, որ արժանիքների համար են մարդկանց նշանակում պաշտոնների, և ինչու, որ մեղքերի համար ազատում պաշտոնից։ Օրինակ՝ մինչ այս պահը չեն հնչել պաշտոնական հիմնավորումներ, թե ինչ պատճառով է պաշտոնանկ արվել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Պաշտոնապես ասվում է, թե նա է նման ցանկություն հայտնել։ Այդ գաղտնիությունը լայն դաշտ էր բացում զանազան ենթադրությունների համար։ Դա նույնիսկ հիմք տվեց ընդդիմությանը պնդելու, «ռեժիմը» շատ է վախեցել և այս հարցում զիջումների գնացել։
Բացարձակապես որևէ ձևով չի հիմնավորվել թե ինչու Սուրիկ Խաչատրյանը կրկին նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնին և ինչու է նա շարունակում պաշտոնավարել՝ ի հեճուկս այն տեղեկատվության, որը պարբերաբար ի հայտ է գալիս նրա վերանշանակվելուց հետո։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ պաշտոնից ազատումը նույն առեղծվածների շարքից էր»։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
31626 դիտում
12:40 28-01-2017
Առանց Սերժ Սարգսյանի Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը չէին հասնի իրենց պաշտոնին. Սուրիկ Խաչատրյան
Այս բաժնից
1264 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2329 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»