Դե Խեան «Ռեալից» 5 մլն պարգևավճար կստանա, եթե հաջորդ տարի անվճար տեղափոխվի Մադրիդ
Մադրիդի «Ռեալը» ետ չի կանգնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային ձեռք բերելու մտադրությունից: Նշենք, որ Դե Խեան մեկ տարի անց կարող է ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ:
24-ամյա իսպանացին «Ռեալից» 5 միլիոն պարգևավճար յկստանա, եթե հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո անվճար տեղափոխվի մադրիդյան ակումբ: Այդ գումարը համարժեք կլինի «Ռեալում» Դե Խեայի տարեկան աշխատավարձին:
Նշենք, որ «Ռեալը» հրաժարվեց այս ամռանը Դե խեային 40 միլիոն եվրոյով ձեռք բերելուց կամ էլ գործարքի մեջ ներառել իր թիմի դարպասապահ Կեյլոր Նավասին և պաշտպան Սերխիո Ռամոսին: